Ժամը 21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 7 քաղաքացի:
Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես ծխարձակող նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման են ենթարկում, նույնիսկ հարվածներ հասցնում ցուցարարներին։ Ծխարձակող նռնակների կիրառման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։ Նրանց մեջ նաև մեկ ոստիկան կա։