Թարմացում․ Ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է:
22։34․ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Ժամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: