Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ դեկտեմբերից ի վեր առնվազն 100 ժամ հեռախոսով բանակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք խոսել ենք առնվազն հարյուր ժամ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Մակրոնի խոսքերը՝ ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում։
«Ուկրաինայում իրավիճակն իսկապես բարդ է, այդ իսկ պատճառով ես այդքան ժամանակ և էներգիա եմ նվիրել դրան»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով, «արդեն դժվար է հաշվել, թե դեկտեմբերից ի վեր քանի խոսակցություն է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։
«Մենք խոսել ենք առնվազն հարյուր ժամ»,- ասել է նախագահը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով չի թաքցրել այդ բանակցությունները։