ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տարբեր մարդկանցից լսել եմ, որ զագսավորվելու դեպքում այժմ նորապսակներին պետությունը որոշակի գումար է հատկացնում: Ճիշտ է արդյո՞ք, եթե այո՛, կցանկանայի գումարի չափն իմանալ:Նատալյա Պապյան, 27 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ. Նման բան չկա, եւ մենք նման տեղեկություն չունենք: Մեզ շատ են զանգահարում եւ հարցնում: Դրանք ընդամենը խոսակցություններ են, քաղաքացիները երեւի հեռուստատեսությամբ են այդ մասին լսել, խոսվում էր, որ նման ծրագիր մշակվում է, եւ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, միգուցե նրանք դա՞ նկատի ունեն: Բայց այս պահին թեկուզ սիմվոլիկ գումար չկա նորապսակների համար: Հետագայում, ինձ թվում է, ամեն ինչ լավ կլինի:Շենգավիթ համայնքի ՔԿԱԳ-ի վարիչ Սուսաննա Ավետիսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ էլ է թվում, որ ինչ-որ ժամանակ հետո քաղաքակիրթ երկրների փորձը նաեւ Հայաստանում կընդօրինակվի, իսկ իշխանությունները բնակչության թվաքանակի աճի մասին ոչ միայն իրենց հայտարարություններում «կերազեն», այլեւ ավելի որոշակի պայմաններ կստեղծեն ամուսնությունների եւ ծնելիության աճի համար: Արտագաղթի ծավալների աճի մասին գրեթե ամեն օր է խոսվում, բայց տարօրինակ է, որ նշված ծրագիրը շարունակաբար հետաձգվում է: Իհարկե, հատկացվելիք գումարի չափը կամ դրա տրամադրման եղանակը գտնելը դժվար չէ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս նպատակի համար միջոցներ այդպես էլ չեն գտնվում:




Լրահոս