Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպից տուժած 4 անձ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպից տուժած 4 անձ հունիսի 4-ի ժամը 13:30-ի դրությամբ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ստացիոնար պայամններում բուժումը շարունակող 4 անձինք գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել:

Հունիսի 4-ին ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, որից 39-ը` ոստիկանության ծառայողներ:




Լրահոս