Կալանավորվել է Մոսկվայի կենտրոնում գործարար Քամարյանի սպանության մեջ կասկածվող անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում գործարար Հովհաննես Քամարյանի սպանության կասկածանքով ձերբակալված Հայրիկ Երվանդյանն ընդունել է մեղքը: Այս պահին նա համագործակցում է քննության հետ։ Iz.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 4-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում։

«Երիտասարդը խոստովանել է իր մեղքը և մանրամասն ցույց տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը»,- հայտնել է ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:

Հայրիկ Երվանդյանը կալանավորվել է։ Դատարանը 24-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը մինչև 2022 թվականի օգոստոսի 3-ը, հաղորդում է Մոսկվայի դատախազությունը:

62-ամյա գործարար Հովհաննես Քամարյանը սպանվել էր հունիսի 2-ի երեկոյան, երբ 22-ամյա ընկերուհու՝ Եկատերինա Պոպովայի ընկերակցությամբ վերադառնալիս է եղել Կոմսոմոլսկի պողոտայի ռեստորանից: Մարդասպանը գործարարին սպասելիս է եղել մոտակա բակում։ Նա խլացուցիչով ատրճանակից մի քանի անգամ կրակել է Քամարյանի վրա, լուսանկարել նրա դին և փախել։




Լրահոս