Աշխարհի 27 ոչ էնդեմիկ երկրներում գրանցվել է կապկի ծաղկի 780 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է մարդկանց շրջանում կապկի ծաղկի վարակի 780 հաստատված դեպքերի մասին, վարակ հայտնաբերվել է 27 ոչ էնդեմիկ երկրներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՀԿ-ի հայտարարության համաձայն ՝ մայիսի 13-ից մինչև հունիսի 2-ը կազմակերպությունը տեղեկություններ է ստացել “ԱՀԿ-ի չորս տարածաշրջանների 27 անդամ պետություններում կապկի ծաղկով հիվանդանալու 780 լաբորատոր հաստատված դեպքերի մասին»:

«Սա 523 լաբորատոր հաստատված դեպքով (+203%) ավելացում է ցույց տալիս հիվանդության բռնկման մասին մայիսի 29-ի հաղորդագրությունից հետո, երբ ընդհանուր առմամբ գրանցվել է 257 դեպք»,- հայտնել են կազմակերպությունում:

Նշվում է, որ հունիսի 2-ի տվյալներով՝ ոչ էնդեմիկ երկրներում կապկի ծաղկի հետ կապված մահեր չեն գրանցվել, սակայն շարունակում են հաղորդագրություններ ստացվել էնդեմիկ երկրներից մահվան ելքերի մասին:

Ինչպես ընդգծել են ԱՀԿ-ում, այժմ գլոբալ մակարդակում հանրային առողջապահության համար ռիսկը գնահատվում է չափավոր:

Կազմակերպությունը հայտնել է ԱՀԿ-ի անդամ պետություններին աջակցության ուղեցույցի մշակման մասին, որը կներառի համաճարակային հսկողության, լաբորատոր ախտորոշման և թեստավորման, կապկի ծաղկի դեպքերի հետաքննության և շփումներին հետևելու, ինչպես նաև պատվաստումների և իմունացման ոլորտները:




Լրահոս