Բենզինի գինն աճել է 18.4, դիզելային վառելիքինը՝ 48.7 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.8, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ:

Հապետության բոլոր քաղաքներում մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3-1.4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում: Երևանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5 տոկոսով: Բացի այս, մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.4 տոկոս գնանկում, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 10.8 տոկոսով:

Իսկ ահա այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինն աճել է 18.4, դիզելային վառելիքինը՝ 48.7 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս