3 երկրներ արգելել են Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը իրենց օդային տարածքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Սերբիայի հարևան երկրները փակել են օդային տարածքը արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Կիրակի օրը Vecherne Novosti թերթը հայտնել է, որ Բուլղարիայի, Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարները հրաժարվել են թույլտվություն տրամադրել նախարարի ինքնաթիռի համար։

«Միայն այսօր՝ մեկ ժամ առաջ, Սերբիայի հարևան երկրները փակեցին կապի ալիքը՝ կանխելով Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը, որը մեկնում էր Սերբիա։ Ռուսական պատվիրակությունը պետք է ժամաներ Բելգրադ՝ բանակցությունների համար։ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրները փակեցին օդային տարածքը, փակվեց կապի ևս մեկ ալիք»,- ասել է Զախարովան իտալական La7 հեռուստաալիքի եթերում։

Ինչպես ասել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը, նախագահ Ալեքսանդր Վուչիչը ստիպված է եղել անձամբ զբաղվել Լավրովի այցի նյութատեխնիկական ապահովմամբ, որը նախատեսված էր հունիսի 6-7-ը։

Երկուշաբթի ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին) տեղի կունենա Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոչան-Խարչենկոյի և նախագահ Վուչիչի հանդիպումը։ Ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով 21:30-ին) Սերբիայի պետության ղեկավարը դիմելու է քաղաքացիներին՝ ռուս նախարարի այցի հետ կապված իրավիճակով պայմանավորված։




Լրահոս