ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը Դադիվանքում հայերի ներկայության հետ չի հաշտվում. ինչ կլինի եկեղեցու ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն օրեր առաջ էր գրել, որ պաշտոնական Բաքուն անում է հնարավորը Դադիվանքից հայ հոգևորականներին դուրս հանելու համար: Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանն այս օրերին ռուսական կողմին հայ քահանաներին ռուս հոգևորականներով փոխարինելու լոբբինգ է անում:

Ադրբեջանը հայ հոգևորակններին Դադիվանքից հանելու սցենարն էլ է մշակել՝ այն նետելով Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ:
ArmLur.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական բաժնի տնօրեն տեր Եսայի Քահանա Արթենյանն ասաց, որ այս պահին շնորհիվ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդական ջանքերի և Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական հոգածության ներքո Դադիվանքը շարունակում է գործել իբրև հայկական վանք։

Իսկ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Aravot-ին փոխանցել էր, թե ոչ թե ռուս հոգևորականներով փոխարինելու, այլ պարզապես իրենց վերահսկողության տակ առնելու հարցն է առաջ տանում Ադրբեջանը:
Նման ձեռագրով Ադրբեջանը փորձում է Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքից նաև ռուս խաղաղապհներին հանել, որովհետև եթե այտեղ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ չլինեն, հետևաբար նաև ռուս խաղաղապահների կարիքը չի լինի:

Սևակ Վարդումյան




Լրահոս