Հովիկ Աբրահամյանի դղյակը վերցրեցին, նորահայտ օլիգարխին վաճառեցին. դա՞ էր պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական իշխանությունների՝ ստվերը կրճատելու մասին հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Բացատրում է՝ թե ՀՆԱ-ի էական աճ չունես, ապա նշանակում է, որ ստվերի էական կրճատում էլ չունես, իսկ Հայաստանում ՀՆԱ-ի էական աճ չի գրանցվել:

«Նույնը նաև կառուպցիայի մասով: 2018-ից ի վեր մեր երկրում կոռուպցիոն բազմաթիվ գործարքների մասին են խոսում, բայց դրա փոխարեն խոշոր ձեռնարկությունների սեփականատերերի անհասկանալի փոփոխություն ենք տեսնում: Այսինքն կոռուպցիայի անվան տակ սեփականության վերաբաշխում է տեղի ունենում: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «օլիգարխներից» կվերցնեն, կբաժանեն ժողովրդին, բայց ի՞նչ տեղի ունեցավ: Եկան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դղյակը վերցրին, վաճառեցին անհայտ օլիգարխի: Նարեկ Նալբանդյանը, միգուցե, աշխարհի լավագույն ձեռնարկատարն է ու կարողացել է մի քանի տարում այդքան գումար աշխատել. բայց այն գումարը, որ ըստ Փաշինյանի՝ պետք է վերցվեր ու բաշխվեր ժողովրդին, վաճառվեց այդ նոր բիզնեսմենին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պատգամավորը:

Ս.Վ.




Լրահոս