ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուր են անհետացել ԱԺ միջադեպի ձայնագրությունները. աշխատակազմի ղեկավարը՝ իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել. ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը պատմել էր, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Ըստ Գեւորգյանի՝ մասնակցել են ՔՊ–ական պտգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։ Վերջիններս վիճել էին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի, Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանի եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանի հետ:

Նախաքննական մարմինը, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության, միջադեպի մասով հարուցեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետոՎ: Քրեական գործի հարուցումից հետո ԱԱԾ-ն գնաց Ազգային ժողով եւ հարցաքննեց պատգամավորներին , ԱԱԾ ներկայացան նաեւ ընդդիմադիրների օգնականները: Ավելին ԱԱԾ-ն առգրավեց Ազգային ժողովի տեսախցիկները, որպեսզի ուսումնասիրի ձայնագրությունները: Ահա այստեղ էլ ամեն ինչ կանգ առավ:

Զարմանալի կերպով ԱԺ ձայնագրությունների մի մասը կա, մի մասը՝ ոչ: Ում են ուզում փրկել իրավապահները կամ հենց Ազգային ժողովի ղեկավար կազմը, ուր են անհետացել միջադեպի ձայնագրությունները՝ ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի հետ:

Փաստ է մեկ բան Քրեական գործով դեռես մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան, իսկ ԱԱԾ-ն դեռ լռում է :

Ք. Մ.




Լրահոս