
The Express Tribune թերթը գրում է, որ ԹԱԼԻԲԱՆ
շարժման առավել հզոր ղեկավարներից մեկը` Մաուլավի Ֆազլուլլան, ով ազգությամբ
պակիստանցի է, հայտարարել է, որ պատեազմ է սկսում Պակիստանի իշխող վարչակազմի դեմ:
Ֆազլուլլան ասել է, որ իրենք հանուն
շարիաթի արյուն են թափել, կորցրել են իրենց տունն ու ընտանիքներին և այժմ ամեն ինչ
անելու են, որ մահմեդական կարգեր հաստատվեն ոչ միայն Արևմտյան Պակիստանում, այլ
նաև երկրի մնացած հատվածներում: Հիշեցնենք, որ երեկվանից պաշտոնական այցով
տարածաշրջանում է ԱՄՆ ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: