ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը համայնքների խոշորացման ծրագրի մասին է: Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 5 համայնք:
Նախագծով նախատեսվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը.
l ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ (թվով 34),
l ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (թվով 19),
l ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արեւածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (թվով28),
l ՀՀ Լոռու մարզի Տաշիր, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (թվով 24),
l ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, որում ներառվել են հետեւյալ բնակավայրերը՝ Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արեւիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (թվով 36):
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՂՎՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Մերի Գալստյանը 6 օրով գործուղվում են Պրահա: Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
- Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 5-10-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին, Մերի Գալստյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էմմա Միքայելյանին:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների հետեւանքով ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում եւ տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Կատարվում է նախաքննություն:
1 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 963 դեպք, 412 հազար 606-ը` առողջացման, 8625-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 48 բուժառու: Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 10 հազար 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 99 հազար 602 -ի:
ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԸ ԽԱՆՈՒԹ ԵՆ ՍԱՐՔԵԼ
Տեւական ժամանակ է, ինչ Դիլիջան քաղաքի ավտոկայարանի մեծ շենքը վարձակալությամբ տրվել է գործարարի. խորհրդային տարիներին կառուցված այդ շենքում հանրախանութ է գործում։ Խանութը դրսից զարդարված է տարբեր ապրանքների, սննդի առաքման ծառայության գովազդով, իսկ ավտոկայարանի տոմսերի վաճառքի ծառայության համար ավտոկայարանի կողքին գտնվող շենքում փոքրիկ սենյակ են վարձակալել, որի վրա ռուսերեն տառերով գրված է՝ ՍՈրրՈ: Նույն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավտոկայարանի շենքից 24 քառակուսի մետր մակերեսով տարածք 2019թ. գարնանից վարձակալությամբ տվել են ՔՊ կուսակցությունից Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու անդամ, 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար նշանակված Հայկանուշ Բեգլարյանին։ Այն ժամանակ՝ 2019-ին, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից հայտնեցին, որ Նոյեմբերյան քաղաքից սկիզբ առնող երթուղիների սեփականատերերը իրենց ընկերության հետ ավտոկայարանի տարածքն օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր չեն կնքել, սպասարկման վարձ չեն մուծում, Նոյեմբերյանում ավտոկայարան, որպես այդպիսին, չի գործում, ասացին նաեւ, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն ավտոկայարանի տարածքի վարձակալության վերաբերյալ առաջարկ է ստացել 2 անձանցից` Հայկանուշ Բեգլարյանից եւ Նոյեմբերյանի բնակչուհի Լիլիթ Գասպարյանից, նրանց առաջարկի պայմանները իրենց բավարարել են, իրենք վարձակալության պայմանագիր են կնքել նրանց հետ, վերանորոգումից հետո Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի մի մասը ծառայելու է որպես ավտոկայարան: Հայկանուշ Բեգլարյանը տարածքը նորոգելուց հետո այն դարձրեց հագուստի խանութ, Լիլիթ Գասպարյանն էլ այդ տարածքում հագուստի խանութ էր աշխատեցնում, եւ այդ երկու խանութների արանքում, որպես ավտոկայարանի սպասասրահ, մնաց մի փոքրիկ, նեղլիկ տարածք, որտեղ երկու հոգի կողք կողքի չեն կարող կանգնել։ Նոյեմբերյան քաղաքի եւ հարեւան գյուղերի բնակիչները դժգոհում են, որ ավտոկայարանի սպասասրահը շատ փոքր է, ամառվա շոգին եւ տեղումների ժամանակ ուղեւորները պատսպարվելու տեղ չունեն: Այդ ժամանակ Նոյեմբերյանից քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Անանյանը Նոյեմբերյանի մի խումբ բնակիչների հետ նախաձեռնել էր Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքը որպես ավտոկայարան պահպանելու շարժում, նրանք երկու անգամ ավտոկայարանի վերանորոգված շենքի ճակատին փակցրեցին «Սա ավտոկայարան է եւ վե՛րջ» գրառումով պաստառներ: Հետաքրքիր է, որ Տավուշի մարզի քաղաքներում ավտոկայարանների տարածքները վարձակալությամբ գործարարներին տված «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն Երեւանի կենտրոնական ավտոկայարանի աշխատողներին աշխատավարձի վճարումն ուշացնում է. ո՞ւր են գնում ավտոկայարանների տարածքների վարձակալությունից ստացվող գումարները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ