
Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Այս տեղեկությունը հայտնում են Արցախի դատախազությունից։
Նշենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռեւս 2022 թվականի ապրիլի 13-ից։