
Թուրքիայում հունիսի 20-28-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Սարքավորումները, տեխնիկան Թուրքիա տեղափոխվել են հունիսի 5-ին:
Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որն ուսուցման եզակի հնարավորություն է ընձեռում՝ օդային օպերացիաների իրականացման համատեքստում: