Գևորգ Վիտալիի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր։
Մասնավորապես, Գևորգ Վիտալիի Հարությունյանը հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Gevorg Harutyunyan» անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, 2022 թվականի մարտի 28-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանրային գործունեությամբ պայմանավորված օգտատիրոջ հրապարակային մեկնաբանություններում կատարել է հետևյալ գրառումը. «Քեզ նախարար դնողի …..»՝ այդ կերպ դիտավորությամբ հայհոյանք տարածելով ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ առողջապահության նախարար Ա. Ավանեսյանին:
Ք.Մ