Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ծնվածների թիվը բավականին պակասել է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ ապրիլ ամիսներին ծնվածների թիվը կազմել է 10 հազար 178, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 501, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 10 հազար 665:
Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 164-ից հասնելով 130-ի: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել և քիչ ամուսնանալ:
ՀՀ վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ամուսնալուծության դեպքերը կազմել են 1492, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 195-ով: Մյուս կողմից՝ պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2020-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 3709, 2021-ի հունվար, ապրիլին՝ 5537, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5229:
Ս.Հ.