
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Պահպանողական կուսակցության պատգամավորների վստահության քվեն է ստացել ու կշարունակի պաշտոնավարել, գրում է Ինտերֆաքսը։
Քվեարկության ընթացքում Ջոնսոնին աջակցել է 211 պատգամավոր, անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 148-ը։ Սա նշանակում է, որ Ջոնսոնը մնում է պահպանողականների առաջնորդն ու երկրի վարչապետը։
Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր իշխող Պահպանողական կուսակցության 359 պատգամավորներից առնվազն 180-ի ձայները։