Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները նամակով դիմել են Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նշեց, որ նամակով առաջին հերթին ցանկացել են տեղեկացնել, թե ինչո՞ւ չեն մասնակցել հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին:
«ՀՀ գործող իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը»,- ասված է նամակի մեջ: Հետևաբար, ընդդիմադիրները նպատակահարմար չեն գտնում մասնակցել նիստին, բայցև կարևորում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպում- քննարկում ունենալը:
Զրույցի մանրամասները՝ հեռախոսազրույցում:
Սևակ Վարդումյան