ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` այսօր Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Գաջեգործներ» ՓԲԸ փոխտնօրեն Կարեն Անանյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում մարդ կա կախված:
Ըստ դոպքի վայրում հավաքված բնակիչների՝ գործարանի մոտ ինքնասպան է եղել մի տղամարդ՝ Ս. Խ.-ն, վերջինս ինքնասպան է եղել մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախվելու միջոցով:
Ըստ բնակիչների՝ պատճառը դեռ հայտնի չէ, ամուսնացած էր, շատ բարի ու լավ բնութագիր ունեցող մարդ էր եւ պեմզաբլոկի արտադրությամբ է զբաղվում:
Ք.Մ.