Փետրվարի 24-ից սկսած Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական եւ ուկրաիանական կողմերը շարունակում են միմյանց մեղադրել այս կամ այն տարածքները հրթիռակոծելու մեջ: Նրանք նաեւ տվյալներ են ներկայացնում:
Ուկրաինայի Զինված ուժերը ներկայացրել ռուսական կողմի կորուստները.
անձնակազմ- մոտ 31 360 (+110) մարդ,
տանկեր-1390 (+4)
զրահապատ մարտական մեքենաներ ‒ 3416 (+16) միավոր,
հրետանային համակարգեր՝ 694 (+4) միավոր,
ՀՕՊ համակարգեր՝ 96 (+0) միավոր,
ինքնաթիռ – 212 (+1) միավոր,
ուղղաթիռներ՝ 177 (+1) միավոր,
Օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարքեր՝ 553 (+2),
թեւավոր հրթիռներ – 125 (+0),
նավեր / նավակներ – 13 (+0) միավոր,
ավտոմոբիլային սարքավորումներ և տանկերներ՝ 2405 (+10) միավոր,
հատուկ տեխնիկա՝ 53 (+0).
Ռուսաստանի Դաշնությունն էլ ներկայացրել է ուկրաինական կողմի կորուստները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ավելի քան 570 մարդ է ոչնչացվել մեկ օրվա ընթացքում: «Բարձր ճշգրտության հրթիռային հարվածներով նախօրեին ոչնչացվել է 2 հրամանատարական կետ, 2 կրակային դիրք, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի կուտակման 18 տարածք, ինչպես նաև զինամթերքի 2 պահեստ։ Ավիացիայի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ խոցվել է տեխնիկայի կուտակման 65 տարածք, ոչնչացվել է ավելի քան 170 ազգայնական, 9 տանկ, 2 Grad MLRS կայանք, 8 հատուկ տեխնիկա և դաշտային հրետանային մարտկոց։ Հրթիռային զորքերը և հրետանին լուծարել են 39 հրամանատարական և կառավարման կետ, 47 կրակային դիրք, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի կուտակման 426 տարածք, ավելի քան 400 զինծառայող, 10 զրահամեքենա, 10 հատուկ մեքենա, S-300 հակաօդային պաշտպանության համակարգի 3 արձակման կայան»:
Հավելենք, որ ռազմական գործողությունները շարունակվում են:
Ն.Հ.