![](https://armlur.am/wp-content/uploads/2022/06/w2800_h1866_x1500_y1000_AP_32A8B000FEA252FB-fa6bc38c25c74509-2048x1365-1.webp)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ներկայումս չի հաստատում Մարիուպոլում խոլերայի բռնկման մասին հաղորդագրությունները, երեքշաբթի օրը ճեպազրույցում ասել է ԱՀԿ-ի խոսնակ Մարգարեթ Հարիսը: «Մենք պարզել ենք, որ խոլերայի տարածման ռիսկը Մարիուպոլում բարձր է: Բայց մենք չենք կարող հաստատել ընթացիկ հաղորդագրությունները, քանի որ չի եղել ամբողջական համաճարակաբանական հետազոտություն: Մենք ոչ մի լաբորատոր հաստատում չենք տեսել»,- ասել է Հարիսը:
Նա նշել է, որ բռնկման ռիսկը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Մարիուպոլի շատ բնակիչներ զրկվել են խմելու ջրի հասանելիությունից՝ ջրի խողովակների և կոյուղու համակարգերի վնասման պատճառով։
Հարրիսը նաև ասել է, որ մի քանի տարի առաջ Մարիուպոլում խոլերայով հիվանդացության դեպքեր եղել են:
«2011-ին տեղի ունեցավ համաճարակ, որի ընթացքում 33 դեպք և նաև մի քանի վարակակիրներ գրանցվեց: Այսպիսով, սա այն վայրն է, որտեղ խոլերան նախկինում հայտնի է եղել: Այսինքն՝ կան մի շարք գործոններ, որոնք բարձրացնում են վտանգը, բայց մենք չենք հաստատում, որ այս փուլում բռնկում կա»,- ասել է ԱՀԿ-ի խոսնակը։