Բերանի խոռոչը օրգանիզմի նյութափոխանակային գործընթացների առաջնային դարպաս է: Մասնակցում է ծամողական, խոսակցական, գեղագիտական, ինչպես նաև օդափոխանակման գործընթացներին: Հարուստ է միկրոֆլորայով: Բերանի խոռոչը անընդմեջ ենթարկվում է արտաքին գործոնների (սնունդ, ջուր, վնասակար սովորություններ, վնասվածքներ) ազդեցության, արդյունքում ԲԽ–ում բերելով թթվահիմնային հավասարակշռության խանգարումների, որն էլ իր հերթին կարող է տարբեր ախտաբանական վիճակների զարգացման պատճառ հանդիսանալ։
Բերանի խոռոչի առողջության պահպանման գործում կարևոր նշանակություն ունեն բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը, վնասակար սովորությունների կանխումը` նվազեցնելով փառերի, բերանի խոռոչում տեղի ունեցող նյութափոխանակության արգասիքների, արտաքինից ներմուծվող պոտենցիալ վնասակար նյութերի (ալկոհոլ, ծխախոտ և այլն) ազդեցությունը: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան, վերլուծելով առողջությանը սպառնացող վնասակար սովորություններից ամբողջությամբ հրաժարվելու դժվարությունները, խորհուրդ է տալիս հետևել հանրային առողջության ոլորտում մեծ տարածում ստացած <<Վնասի նվազեցման>> ռազմավարությանը։ Համաձայն այս ռազմավարության` անհրաժեշտ է հնարավորության սահմաններում հրաժարվել ցանկացած տեսակի սովորությունից, որը վնաս կարող է հասցնել օրգանիզմին՝ տվյալ դեպքում բերանի խոռոչի առողջությանը։ Միևնույն ժամանակ, գիտակցելով, որ այդպիսի սովորությունները դժվար է միանգամից իսպառ վերացնել, պետք է սկզբնական շրջանում փորձել այլընտրանքային եղանակներով նվազեցնել դրանց ազդեցությունը։ Օրինակ.
• Մեծ քանակով շաքարի օգտագործումը վնասում է ատամների առողջությանը՝ առաջացնելով կարծր հյուսվածքների մի շարք հիվանդություններ։ Այս դեպքում վնասի նվազեցման ռազմավարությունը խորհուրդ է տալիս նվազեցնել շաքարի մեծ քանակ պարունակող սնունդը և խմիչքները, և փոխարինել դրանք քաղցրի պահանջը լրացնող այլընտրանքներով, ինչպիսիք են մեղրը, չրեղենը, մրգերը և այլն։
(Bundesgesundheitsblatt Gesundheitsforschung Gesundheitsschutz. 2021; 64(7): 838–846. Published online 2021 May 20. German. doi: 10.1007/s00103-021-03349-2)
• Բերանի խոռոչը առաջին անատոմիական կառույցն է, որը շփվում է ծխախոտի ծխի հետ։ Ուստի ակնհայտ է, որ հենց բերանի խոռոչին է բաժին հասնում այդ վնասակար ազդեցության առաջին ամենավնասակար հարվածը։ Ապացուցված է, որ ծխողները պարօդոնտի, լորձաթաղանթի ախտահարումների, ատամների կորստի, բերանի քաղցկեղի և այլ բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն, քանի որ սիգարետի այրման արդյունքում առաջացող ծուխը պարունակում է 100-ից ավելի վնասակար նյութեր։ Բերանի խոռոչի ախտահարումների և ընդհանուր առողջության խանգարումների ռիսկերը նվազեցնելու համար, միանշանակ, խորհուրդ է տրվում թողնել ծխելը։ Այն դեպքերում, երբ պացիենտին չի հաջողվում կամ պացիենտը չի ցանկանում հրաժարվել այս վնասակար սովորությունից, խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում անցնել առանց այրման աշխատող այլընտրանքների, ինչպիսիք են նիկոտինային սպեղանիները, մաստակները, ծխախոտի տաքացման համակարգերը։
(Mouth cancer, Better Health Channel, Department of Health, State Government of Victoria, Melbourne)
(Mallock, N., Böss, L., Burk, R. et al. Levels of selected analytes in the emissions of “heat not burn” tobacco products that are relevant to assess human health risks. Arch Toxicol 92, 2145–2149, BfR)
• Ալկոհոլի բարձր պարունակությամբ խմիչքները ևս կարող են ախտահարել բերանի խոռոչի հյուսվածքները, այդ իսկ պատճառով ալկոհոլի վնասը նվազեցնելու նպատակով խորհուրդ է տրվում անցում կատարել ալկոհոլի ցածր պարունակությամբ խմիչքների օգտագործման, ինչպիսիք են գինին կամ գարեջուրը։
(The relevance of alcohol to dental practice. BDJ Team volume 5, Article number: 18025 (2018)
Այս ամենից զատ, կարևոր է խստորեն հետևել բերանի խոռոչի հիգիենային՝ օրը երկու անգամ պատշաճորեն լվանալ ատամները խոզանակով և մածուկով, պարբերաբար այցելել մասնագետի՝ կանխարգելիչ ստուգումների համար։