
Հունիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, բնապահպանության և ընդերքի տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Գորիս» անտառտնտեսության Շուռնուխի 3-րդ պահաբաժնում ծառ են ապօրինի հատում:
Պահաբաժին մեկնած Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ևս փայտանյութ կար։
Պարզվել է ծառերը հատողի ինքնությունը, որը Սյունիքի մարզի 42-ամյա բնակիչ է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: