«Հրապարակ》օրաթերթը գրում է. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես հայտնի է, գրություն էին հղել նախօրեին Հայաստանում ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին։ Նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների եւ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։
Երեկ ողջ օրը իշխանական շրջանակները եւ լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե Վոլոդինը մերժել է ընդդիմադիրներին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իրենք Վոլոդինին ուղղված նամակում ընդամենը «պատրաստակամություն են հայտնել» հանդիպման վերաբերյալ եւ որեւէ պատասխան չեն ստացել, որովհետեւ, պատգամավորի տեղեկություններով, Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում