
Եվրոպացիները փորձեցին քարանձավային մեթոդով ցույց տալ իրենց շարքերի միասնությունը՝ արգելելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը Սերբիա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Матч ТВ-ի եթերում:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի միջազգային կոնտակտներն արգելափակել հնարավոր չէ:
Հունիսի 6-7-ը ծրագրված էր Լավրովի այցը Բելգրադ: Կիրակի հայտնի էր դարձել, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել ռուս նախարարի ինքնաթիռի համար: Լավրովը երկուշաբթի հայտարարել է, որ Մոսկվան եվրոպական մի շարք երկրների որոշումը համարում է աննախադեպ և անմիտ: