
Այս պահին Երևանում անցկացվում է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով երկօրյա խորհրդաժողով, որը կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը, հովանավորում՝ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը: Սակայն այդ քննարկումներին ընդդիմադիր պատգամավորները հրավիրված չեն:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ դատական իշխանության անկախությանը վերաբերող քննարկմանը ընդդիմադիրները հրավիրված չեն եւ չեն կարող բարձրաձայնել իրենց տեսակետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան