
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սինանյանն այցելել է Միչիգան նահանգ, հանդիպել Դեթրոյթ քաղաքի հայ համայնքի հետ:
Չիկագոյում Սինանյանն այցելել է Չիկագոյի կենտրոնում գտնվող Երևանի զբոսայգի: Լոս Անջելես սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը հարթ չի անցել ։ Լոս Անջելեսի «համայնքային» հանդիպումը տապալվել է ՀՅԴ-ի երիտասարդների ջանքերով։ Նրան դիմավորել են «Զարեհ Դավաճան», «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով։ Ակցիայի մասնակիցները երգել են «Զարթիր, լաո » երգը։
Մանրամասները՝ տեսանյութում: