ՔԱՂԱՔԱՑԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Անահիտը: Նա խնդրում է օգնել իրեն գտնելու հրեաների համայնքի ղեկավար Վարժապետյանին:

 

«Ունեմ երկրաշարժից հետո՝ 1989թ. ծնված աղջիկ: Սկզբում ամեն ինչ նորմալ էր մինչ այն ժամանակ, երբ հայրը օրորելուց ուժեղ սայլակը ջարդել էր, եւ երեխան ընկել էր. դա տեղի էր ունեցել 5 ամսական ժամանակ, որից հետո աղջկաս մոտ ամեն ինչ հետ գնաց: Երբ տարա բժշկի, ասացին, որ պետք է քայլի եւ խոսի, որպեսզի իմանանք՝ հարվածից ինչ է տեղի ունեցել: Աղջկաս հայրը, տեսնելով նրա վիճակը, լքեց մեզ: Աղջիկս չէր քայլում առանց օգնության, չէր խոսում մինչեւ 5 տարեկան: Հոր հեռանալուց հետո ես վաճառեցի իմ մեկսենյականոց բնակարանը 1995թ. եւ դստերս հետ մեկնեցի Եվրոպա, որտեղ որոշակի բուժում ընդունելուց հետո աղջիկս սկսեց քայլել առանց օգնության, սկսեց խոսել: 1998թ. վերադարձանք Եվրոպայից եւ փորձեցի գտնել աղջկաս հորը, որ օգնի բուժումները շարունակելու Հայաստանում, բայց իմացա, որ նա իր մոր հետ մեկնել է Իսրայել:

Դիմեցի 2000թ. այդ պետության հյուպատոսություն, նրանք  մերժեցին ինձ, ո՛չ թողեցին աղջկաս հետ մեկնել Իսրայել, ո՛չ էլ տվյալներ տվեցին նրանից: Հայրն ալիմենտ չվճարեց:

1998թ. մինչ օրս ապրում ենք վարձով՝ գումար հայհայթելով վարձի եւ աղջկաս դեղորայքի համար: 2015թ. մեկնեցինք ՌԴ, ապա՝ Իսրայել: Ես տեղյակ չէի, որ պետք է ունենանք փաստաթուղթ, ըստ որի՝ աղջիկս դատված եւ ամուսնացած չէ:  Այդ փաստաթուղթը չունենալու պատճառով մենք չկարողացանք մնալ Իսրայելում: Աղջիկս չմնաց այնտեղ մենակ, ետ եկանք Ռուսաստանի Դաշնություն, պատրաստեցինք փաստաթղթերը աղջկաս, եւ երբ նորից գնացինք Մոսկվա, այնտեղ ասացին, որ գանք Հայաստան, այստեղից մեկնենք: Այդպես ասել էր Թբիլիսիի հյուպատոսը: 2018թ. մայիսին ետ եկանք Հայաստան. այստեղ մինչ փորձում էինք գումար ճարել մեկնելու համար, սկսվեց COVID-ը:

2019թ. մարտ ամսին մեզ ասացին, որ Րավինը՝ Հայաստանում հրեաների եկեղեցու գլխավորը, աղջկաս համար նվեր եւ նամակ է բերել Իսրայելից: Քանի որ այդ տարի հոկտեմբերին լրանում էր դստերս 30 տարին, այդ նամակը եւ նվերը ուղարկած կլինեին կա՛մ տատը, կա՛մ հայրը, կա՛մ էլ այն փաստաթղթերն էին, որոնց շնորհիվ առանց մի որեւէ խնդրի աղջիկս կարող էր մեկնել Իսրայել իմ ուղեկցությամբ: Րավինը աղջկաս ասաց, որ կգա Վանաձոր եւ աղջկաս կհանձնի դրանք, բայց քանի որ ճանապարհները փակվեցին, նա չեկավ, հետո ասաց, որ նման բան չի ասել այն դեպքում, երբ ես լսել էի բարձրախոսով, երբ նա խոսում էր աղջկաս հետ: Հետո իմացանք, որ այդ նամակը հայտնվել էր հրեաների համայնքի ղեկավարի՝ Վարժապետյանի մոտ, մեզ դա ասել են համայնքի կանանցից: Հիմա պատկերացրեք՝ ինչ ունեն թաքցնելու Րավինը եւ այդ վերը նշված կինը, որ արդեն 22 տարի է՝ աղջկաս ատամներով պահում են Հյաստանում՝ կործանելով աղջկաս կյանքը, ասելով, որ քանի դեռ իրենք կան, ես աղջկաս չեմ կարող տանել Իսրայել. հետեւությունը թողնում եմ ընթերցողին: Իմ տեսողությունը վատացել է, պետք է բուժումներ ընդունեմ, բայց քանի որ աղջկաս մոտ մարդ չկա, չեմ կարողանում բուժվել: Խնդրում եմ օգնել այդ կնոջից ստանալ այդ նամակը եւ աղջկաս տանել Իսրայել: Ես չգիտեմ՝ ինչքան կապրեմ, որ ինձնից հետո աղջիկս չհայտնվի փողոցում մենակ, իսկ Իսրայելում նա տանիք կունենա, եւ հոգ կտանեն նրա մասին, բուժումներ կընդունի, իսկ Հայաստանը չունի ոչ-մի օրենք նման մարդկանց համար:

Վարժապետյանը եւ Րավինը կործանեցին աղջկաս կյանքը: Խնդրում եմ Ձեզ օգնել աղջկաս ստանալ նամակը, ըստ որի՝ նրա կյանքը կդասավորվի, փրկե՛ք աղջկաս կյանքը»:

Վանաձորի բնակիչ, Անահիտ, Աննա:

 

Օգնություն տրամադրող քաղաքացիներին խմբագրությունը պատրաստ է տրամադրել քաղաքացու հեռախոսահամարը:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար:

 

 




Լրահոս