Քրեական գործ՝ Թիկունքի վարչության իրային ծառայության պետի դեմ. ինչ է արել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Թությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ զինված ուժեր գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ,օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական,վարչատնտեսական գործառույթներով ,ՀՀ ՊՆ 2019 թ. հունիսի 20-ի թիվ 723 Լ հրամանի համաձայն պատասխանատու լինելով իրային ծառայության նյութական ունեցվածքի պաշարների կուտակման և պահպանության , իրային ծառայության մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացման համար,նախապես խոստացել է իրացման միջոցով պարտակել Ալեքսան Կլազանցի և Տիգրան Պետրոսյանի կողմից զորամասի հաշվառման առկա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ՝ 6.726.000 ՀՀ դրա արժողությամբ «ՈՒՍՏ-55 » տեսակի թվով 6 վրաններ:

Վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ Տիգրան Պետրոսյանը, որը զբաղեցրոլ է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը եւ Ալեքսան Համլետի Կլազանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, Արմեն Թությանի օժանդակությամբ 2020 թվայանի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ հուլիս ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել են զորամասի հաշվեկշռում առկա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.726.000 ՀՀ դրա արժողությամբ «ՈՒՍՏ-55 » տեսակի թվով 6 վրաններ:

Ք.Մ.




Լրահոս