Միջադեպ՝ Արմավիր բանտի խցերից մեկում. ջրադուլ, հացադուլ, հայհոյանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2022 թվականի ապրիլի 5-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պատժախցային տեղամասի թիվ 20 խցում հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Գևորգ Աշոտի Սիմոնյանը, հանրային գործունեությամբ զբաղվող՝ ՔԲԿ ՊՈԱԿ «Արմավիր ստորաբաժանման» բուժքրոջ՝ Կարինե Ժիրայրի Աբրահամյանին, իր գործառույթային պարտականություններն իրականացնելիս, այն է՝ Գևորգ Սիմոնյանին բուժօգնություն ցուցաբերելիս, նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված սկսել է տալ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ, այն է՝ սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ վերջինիս հասցնելով ծանր վիրավորանք:

Այսպես, Գևորգ Աշոտի Սիմոնյանին մեղսագրվում է ենթադրյալ հանցագործության կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Բացի այդ, Գևորգ Աշոտի Սիմոնյանի կողմից, նույն օրը, նույն միջադեպի ժամանակ Կարինե Ժիրայրի Աբրահամյանի հետ սկսած վիճաբանության ժամանակ սկսել է նաև ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ, այն է՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել հանրային գործունեությամբ զբաղվող՝ ՔԲԿ ՊՈԱԿ ,,Արմավիր ստորաբաժանման,, ղեկավար Գևորգ Կարապետի Գեժոյանի հասցեին, այդ կերպ վերջինիս հասցնելով ծանր վիրավորանք:

Այսպես, Գևորգ Աշոտի Սիմոնյանին մեղսագրվում է ենթադրյալ հանցագործության կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Այսպիսով՝ Գևորգ Աշոտի Սիմոնյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արաքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Գործը դատարանում է:

Ք.Մ.




Լրահոս