ՖՈՏՈ. Եթե այլ տեղ չընտրենք, Եգիպտոսը կա ու կա. Լիդուշիկը՝ ամառային հանգստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, լիաթոք կտրվել առօրյա եւ աշխատանքային հոգսերից: Երգչուհի Լիդուշիկը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեռ ամառային հանգիստն անցկացնելու  հստակ պլաններ չունի:

«Առաջնային պլաններս կապված են ծննդյանս օրվա հետ, երեւի ընտանիքիս հետ երկրից դուրս կգնանք նշելու, ինչպես անցյալ տարի, բայց դեռեւս հստակ վայր չենք որոշել, քանի որ ստուդիայի հետ կապված անավարտ գործեր կան, երեխաների մեծամասնությունը նույնիսկ հրաժարվում է արձակուրդ գնալ: Այնպես, որ դեռ աշխատանքային ընթացքի մեջ եմ եւ հանգստի մասին կսկսեմ մտածել երեւի արդեն հուլիսի կեսերից: Իսկ տարեդարձիս առթիվ չգիտեմ, թե ընտանիքիս հետ ուր կգանք, օրինակ անցյալ տարի Եգիպտոսում ենք եղել, շատ լավ անցավ, այս տարի դեռ չգիտեմ, եթե այլ տեղ չընտրենք, ինչպես ասում են Եգիպտոսը կա ու կա»,-ասաց երգչուհին:




Լրահոս