armlur.am -ի տեղեկությունների համաձայն` մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հարցաքննված տուժողներից մեկը դատաքննության ժամանակ հայտարարել է, որ ինքը մինչեւ Սերոբի հետ հարաբերվելը կապ է ունեցել մի տղայի հետ: Այս փաստն այնքան էլ դուր չի եկել մեղադրող կողմին, որը դատարանում հետեւողականորեն առաջ է տանում այն գիծը, որ Սերոբը եթե ոչ հարկադրանքով, ապա նյութական կախվածության միջոցով է ստիպել երեխաներին իր հետ հարաբերություններ ունենալ, որոնք անգամ չգիտեն, թե ինչ է սեքսը: Մինչդեռ գործով մի քանի տուժողներ իրենց սեռական մյուս գործընկերների վերաբերյալ ցուցմունքներով լրջորեն վնասում են այս կանխավարկածին: Ավելին, ցնցող է նաեւ նրանցից ոմանց ծնողների պահվածքը, որոնք գալիս եւ դատարանում ուրախ-զվարթ մթնոլորտում պատմում են իրենց տղաների սեռական արկածների մասին:
սերոբից առաջ այլ մարդ է եղել նրանց կյանքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ