Հունիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Գործարկվելու են համայնքում առկա շչակները:
***
Հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
***
Հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է համայնքի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ: