Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կարապետյանը գրել է սոցցանցերի իր էջերում: «20 տարի լինելով սպորտում՝ որոշում եմ կայացրել ավարտել կարիերաս: Սառույցն իմ տունն էր, այն պահից, ինչ հիշում եմ ինձ: Գեղասահքն ինձ շատ հնարավորություններ է ընձեռել, և պատիվ եմ ունեցել Հայաստանը ներկայացնել և լինել օլիմպիական մարզիկ»,- գրել է Կարապետյանը:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Հայաստանը ներկայացրեց Պեկինի ձմեռային խաղերին:




Լրահոս