Մակրոնը ցանկանում է, որ Զիդանը գլխավորի ՊՍԺ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ում ցանկանում են, որ թիմը գլխավորի Զինեդին Զիդանը։ Այս թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։

«Ես չեմ շփվել Զինեդին Զիդանի հետ, բայց անսահման հիանում եմ նրանով թե՛ որպես խաղացողի, թե՛ որպես մարզչի։ Մենք շատ ենք ուզում, որ Ֆրանսիայի առաջնությունում նման տաղանդ ունեցող մարզիկ ու մարզիչ լինի, որը կարողացել է երեք անգամ հաղթել գլխավոր գավաթը, որի կարիքը մեր ակումբներն այդքան շատ ունեն։ Հանուն Ֆրանսիայի առաջնության և ողջ երկրի ազդեցության ուզում եմ, որ նա վերադառնա ու գնա ֆրանսիական մեծ ակումբ մարզելու։ Դա հիանալի կլիներ»,- ասել է Մակրոնը:




Լրահոս