
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ ձեռնարկած միջոցառման արդյունքում հունիսի 7-ին Րաֆֆու փողոցում հայտնաբերեցին և Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին 54-ամյա մի տղամարդու։ Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հանցարարք կատարելու մեջ, մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգությանը հանցակցելը և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը։
Տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Կատարվում է քննություն։