ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության օրակարգի մասին ինչ են մտածում ՔՊ-ական քաղաքապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը ողջունում է խաղաղության օրակարգի մասին իր քաղաքական թիմի որդեգրած քաղաքականությունը: Ըստ Սարգսյանի պատկերացումների՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ կլինի դաշտում աշխատող գյուղացի, թե պաշտոնյա, պետք է ամեն ինչ անի, որ երկիրը կայունանա, սահմաններն ամուր լինեն:

Գարիկ սարգսյանի գործընկերն ու թիմակիցը՝ Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը, նույնպես ողջունում է խաղաղության օրակարգն ու ասում՝ անկախ քաղաքական հայացքներից՝ դժվար է գտնել մի մարդու, որ դեմ կլինի խաղաղ օրերում ապրելուն:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս