Ինչու են ոստիկաններն ազատվել պաշտոնից. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու են ոստիկանության 3 ծառայողի ազատել պաշտոնից: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք թմրանյութ են օգտագործել: Իսկ ահա ցուցարարներին խոշտանգման, ծեծի ենթարկած ոչ մի ոստիկան չի ազատվել պաշտոնից:

Նշենք, որ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը:

Ք.Մ




Լրահոս