
Հայաստանում կարտոֆիլի բարձր գինը հանգիստ չի թողնում մարդկանց: Տեւական ժամանակ է, ինչ խանութներում եւ սուպերմարկետներում թարմ կարտոֆիլի գինը 600-700 դրամից չի նվազում: ArmLur.am-ը այս խնդրի շուրջ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում եւ հետաքրքրվեց, թե այլ ինչ թանկացումներ են նկատել բանջարեղենի շուկայում:
Մինչ քաղաքացիները դժգոհում են բանջարեղենի բարձր գներից, այս ընթացքում ՀՀ վիճակագրական կոմիտեն մայիս ամսին ապրիլի համեմատ բանջարեղենի շուկայում արձանագրել է 5.4, իսկ մրգի շուկայում՝ 0.7 տոկոս գնանկում:
Ս.Հ., Հ.Հ.