Սա իրավունքների ոտնահարում է՝ քաղաքական ենթատեքստով. Թագուհի Թովմասյանը՝ «Երկիր Մեդիա»-ի տնօրենին բերման ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին բերման ենթարկելուն.

«Այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Ազգային անվտանգության ծառայություն։

Ըստ «Երկիր Մեդիայի» աշխատակիցների՝ բերման ենթարկողները 4 քաղաքացիական հագուստով անձինք էին, ովքեր նույնիսկ անվտանգության աշխատակիցների մոտ չեն ներկայացել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է, որ ըստ նախնական տեղեկության՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այսինքն 2 տարի տեւած նախաքննությունից հետո հենց այսօր առանց որեւէ ծանուցման, առանց նախաքննական մարմին հրավիրելու որոշում է կայացվել հենց հեռուստաընկերության շենքից բերման ենթարկել վերջինիս:

Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը եւս նշեց, որ բերման ենթարկելու հիմք առկա չի եղել , քանի որ պարոն Եսայանը անգամ չի ծանուցվել:

Սա խիստ մտահոգիչ է եւ ակնհայտ իրավունքների ոտնահարում՝ քաղաքական ենթատեքստով»,-գրել է Թովմասյանը:




Լրահոս