ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ ոլորտներն են տուժել դոլարի արժեզրկումից. որքան այն կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մեկ ամիս առաջ 1 դոլարը հասնում էր անգամ 490 դրամի, ապա այսօր այն կտրում գահավիժել է՝ տատանվելով 430-420-ի սահմաններում, ընդ որում՝ անկումն ամեն օր է տեղի ունենում: Հայաստանում դոլարի հետ մեկտեղ  արժեզրկվում է նաև եվրոն։ Իհարկե, այս անկումը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա: Դոլարի արժեզրկումը հատկապես բացասաբար է ազդում դոլարով աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա։ Ամենից շատ տուժող ոլորտներն արտահանողներն ու IT ոլորտի մասնագետներն են։

Ամերիկյան դոլարի արժեզրկման հիմնական պատճառն ըստ տնտեսագետների՝ ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան այցելողների էական աճի պայմաններում՝ մեր երկրում արտարժույթի հոսքերի ավելացումն է։

Այսպես՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շրջանում ռուբլին կտրուկ արժեզրկվել էր, էժանացել էր նաև դրամը։ Իսկ ահա մայիսի ընթացքում ռուսական արժույթը շուրջ 15 տոկոսով թանկացել է: Միևնույն ժամանակ, Հայաստանը առաջին անհրաժեշտության սննդամթերքի մի շարք տեսակներ ավանդաբար ներմուծել է Ռուսաստանից, Ուկրաինաjից: Էներգակիրներից՝ նավթից, նավթամթերքերքից, բնական գազից ու քարածխից հետո, Ռուսաստանից Հայաստան հոսող ներմուծման երկրորդ խոշոր խմբաքանակը սննդմաթերքն է։

Օրինակ, 2020 թվականին Հայաստանի ներմուծած ցորենը, գարին, ալյուրը, ձավարեղենը, արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ եկել են Ռուսաստանից։ Եգիպտացորենի, մակարոնեղենի, շաքարի, մարգարինի, շոկոլադի 2/3-րդից մինչև 3/4-րդը նույնպես ներմուծվել է Ռուսաստանից։

Ուկրաինայից է ներմուծված հրուշակեղենի գրեթե կեսը, թռչնի մսի մոտ 1/3-րդը, շաքարի ու խոշոր եղջերավոր անասունի մսի շուրջ 15 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս