
Կանադան և Դանիան կարգավորել են 1973 թվականից շարունակվող տարածքային վեճը, որն առնչվում է Քեննեդի նեղուցում գտնվող Հանս անմարդաբնակ կղզու պատկանելությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, The Globe and Mail պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ կղզին բաժանվելու է կանադական Նունավութ տարածքի և Դանիայի կազմում ինքնավար տարածք համարվող Գրենլանդիայի միջև:
Անանուն աղբյուրների տվյալներով՝ երկրներն այս հարցում համաձայնության գալու մասին հայտարարելու են հունիսի 14-ին: