
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը՝ Ուկրաինայի դեմ խաղում. տեղեկացնում են ՀՖՖ-ից:
«Հայտացուցակում չեն ընդգրկվել Հենրի Ավագյանը, Արման Հովհաննիսյանը, Հայկ Իշխանյանը, Հովհաննես Համբարձումյանը և Էդուարդ Սպերցյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: