Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է ArmSport.am-ը:
Առաջին կեսում հիմնականում գրոհում էին ուկրաինացիները։ Հայաստանի հավաքականը ապավինել էր հակագրոհների մարտավարությանը։ Պետք է արձանագրել, որ մերոնք շատ լավ աշխատեցին թիմային պաշտպանության ժամանակ։ Խաղի ընթացքում շատ լավ գործեց Արտակ Դաշյանը։ Բայց առաջին կեսից հետո լուսատախտակին գոլազուրկ ոչ-ոքի էր։
Մեր թիմը տանուլ տվեց ողջ երկրորդ կեսը՝ 3 գնդակ ընդունելով սեփական դարպասն այնպիսի գրոհներից, որոնք այդպես չպետք է ավարտվեին։
Արդեն 61-րդ րոպեին ուկրաինացիների՝ եզրից սկսած խաղարկումից հետո գնդակը հասավ տուգանային հրապարակում գտնվող Ռուսլան Մալինովսկուն, որն անարգել գրավեց Յուրչենկոյի դարպասը․ մեր թիմի պաշտպանները չկարողացան փակել գնդակի ճանապարհը։