Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը՝ տեղեկացնում է Մայր Աթոռը:
Տոնի առիթով,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանք կբերվեն Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գայանե կույսի մասունքները:
Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: