
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ընտրատեղամասերը բացվել են կիրակի առավոտյան երկրի մայրցամաքային մասում:
Ֆրանսիայի քաղաքացիները կընտրեն 577 պատգամավոր, որոնք խորհրդարանում կաշխատեն մինչև 2027 թվականը: Ֆրանսիայում քվեարկությունը տեղի է ունենում մեծամասնական ընտրակարգով։