
Հունիսի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ–ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Պ․) վրա։