
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է sciotopost.com-ը՝ ոստիկանությանը հղումով։
Հրաձգությունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի կոշկի խանութներից մեկում։ Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
Ոստիկանության տվյալներով՝ իրավիճակն այժմ վերահսկողության տակ է։ Հանցագործության վայրում հայտնաբերվել է հրազեն, ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։